4 Գուցէ տեսանիցես զէշ եղբօր քո, կամ զեզն նորա անկեալ ի ճանապարհի, եւ զանց առնիցես զնոքօք, այլ յարուցանելով յարուսցես ընդ նմա։
Այլ ես ասեմ ձեզ. Սիրեցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանիծիչս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որ լլկենն զձեզ եւ հալածեն.
Պարտ է մեզ որ կարողս եմք՝ զտկարութիւն տկարացն բառնալ, եւ մի՛ անձանց եւեթ հաճոյ լինել։
Բայց ես մտադիւրութեամբ ծախեցից, եւ ծախեցայց վասն անձանց ձերոց, զի թէպէտ եւ յառաւել սիրոյն զձեզ՝ սակաւ սիրիցեմ։
Նոյնպէս արասցես զէշ նորա, նոյնպէս արասցես զհանդերձ նորա, նոյնպէս արասցես եւ զամենայն կորուստ եղբօր քո, որ ինչ կորնչիցի ի նմանէ եւ գտանիցես. մի՛ իշխեսցես անտես առնել զայն։
Մի՛ եղիցի հանդերձ առնացի զկանամբք, եւ մի՛ զգեցցի այր զգեստ կանացի. զի պիղծ է Տեառն Աստուծոյ քում ամենայն որ առնէ զայն։
աղաչեմք զձեզ, եղբարք, խրատեցէք զստահակս, մխիթարեցէք զկարճամիտս, պատսպարան լերուք տկարաց, երկայնամիտ լերուք առ ամենեսին։