2 Ապա թէ չիցէ մօտ եղբայրն քո առ քեզ, եւ ոչ ճանաչիցես զնա, ժողովեսցես զնոսա ի տուն քո, եւ եղիցին առ քեզ, մինչեւ խնդրեսցէ զնոսա եղբայր քո, եւ տացես ցնա։
Զամենայն զոր միանգամ կամիջիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս եւ դուք արարէք նոցա, զի այս իսկ են օրէնքն եւ մարգարէք։
Գուցէ տեսեալ զարջառ եւ զոչխար եղբօր քո մոլորեալս ի ճանապարհի, եւ անտես առնիցես զնոսա. այլ դարձուցանելով դարձուսցես զնոսա եւ ածցես առ եղբայրն քո։
Նոյնպէս արասցես զէշ նորա, նոյնպէս արասցես զհանդերձ նորա, նոյնպէս արասցես եւ զամենայն կորուստ եղբօր քո, որ ինչ կորնչիցի ի նմանէ եւ գտանիցես. մի՛ իշխեսցես անտես առնել զայն։
Մի՛ զանցանել եւ զրկել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր, քանզի վրէժխնդիր է Տէր ի վերայ ամենայնի այդորիկ. որպէս յառաջագոյն ասացաք ձեզ եւ եդաք վկայութիւն։