Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 20:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 զի մի՛ ուսուցանիցեն ձեզ առնել զամենայն գարշութիւնս իւրեանց, զոր արարին դիցն իւրեանց, եւ մեղանչիցէք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 20:18
22 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ դարձաւ շինեաց զբարձունսն զոր կործանեաց Եզեկիա հայր նորա, եւ կանգնեաց զսեղանն Բահաղու, եւ արար անտառ՝ որպէս արար Աքաաբ արքայ Իսրայելի. եւ երկիր եպագ ամենայն զօրութեան երկնից եւ ծառայեաց նոցա.


Եւ դու մի՛ դնիցես ընդ նոսա եւ ընդ դիս նոցա ուխտ։


Եւ մի՛ բնակեսցեն յերկրի քում, զի մի՛ յանցուցանիցեն զքեզ առ իս. զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն։


Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։


Եւ առնուցուս ի դստերաց նոցա ուստերաց քոց, եւ ի դստերաց քոց տացես ուստերաց նոցա, եւ պոռնկիցին դստերք քո զկնի նոցա՝՝, եւ պոռնկեցուցանիցեն զուստերս քո զկնի դիցն իւրեանց։


Մի՛ խաբիք. ապականեն զբարս քաղցունս բանք չարք։


Վասն որոյ ելէք ի միջոյ նոցա եւ մեկնեցարուք, ասէ Տէր, եւ ի պիղծս մի՛ մերձենայք.


եւ մի՛ կցորդ լինիք անպտղութեան գործոցն խաւարի, այլ մանաւանդ յանդիմանեցէք։


Եւ մարդ որ ոչ լուիցէ զոր խօսիցի մարգարէն յանուն իմ՝ ես խնդրեցից վրէժ ի նմանէ։


Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր Տէր Աստուած տացէ քեզ, մի՛ ուսանիցիս առնել ըստ գարշելեաց ազգացն այնոցիկ։


այլ նզովելով նզովեսջիք զնոսա, զՔետացին եւ զԱմովրհացին եւ զՔանանացին եւ զՓերեզացին եւ զԽեւացին եւ զՅեբուսացին եւ զԳերգեսացին՝՝, զոր օրինակ պատուիրեաց Տէր Աստուած քո.


Եւ եթէ նստեալ պաշարեսցես զքաղաք աւուրս բազումս մարտնչել ընդ նմա յառնուլ զնա, մի՛ հարկանիցես զծառատունկ նորա արկանելով ի նմա երկաթ. այլ կերիցես ի նմանէ, եւ զնա մի՛ հարկանիցես. միթէ մա՞րդ իցէ ձեռատունկն որ յանդի անդ իցէ՝ մտանել յերեսաց քոց ի պատնէշ։


Քանզի ոչ վասն արդարութեան քո եւ ոչ վասն անբծութեան սրտի քո մտանես ժառանգել զերկիր նոցա, այլ վասն անօրէնութեան ազգացն այնոցիկ Տէր Աստուած քո սատակեսցէ զնոսա յերեսաց քոց, եւ զի հաստատեսցէ զուխտն զոր երդուաւ Տէր հարցն մերոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ։


Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դուք նշանակեսջիք զնա, եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ։


խարդախութիւնք ապականելոց մտաց մարդկան եւ օտարացելոց ի ճշմարտութենէ անտի, որք շահավաճառ համարին զաստուածպաշտութիւնն. բայց դու մերժեսջիր յայնպիսեաց անտի։


գիտելով գիտասջիք, զի ոչ եւս յաւելուցու Տէր սատակել զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց. եւ լինիցին ձեզ յորոգայթս եւ ի գայթակղութիւնս, խոչ ի գարշապարս՝՝ ձեր, եւ նետք յաչս ձեր, մինչեւ կորնչիցիք յերկրէս բարութեան զոր ետ ձեզ Տէր Աստուած ձեր։


Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ