25 Յօրէ յայսմանէ սկսիր տալ զահ եւ զերկեւղ քո առաջի ամենայն ազգաց որ են ի ներքոյ երկնից. զի որք լսիցեն զանուանէ քումմէ՝ խռովեսցին, եւ երկունք կալցին զնոսա յերեսաց քոց։
Եւ եղիցի ինձ յուրախութիւն եւ յօրհնութիւն՝՝ եւ ի մեծարանս առաջի ամենայն ժողովրդոց երկրի, որք լսիցեն զամենայն բարութիւնս զոր ես արարից դոցա. եւ երկիցեն եւ դառնայցեն ի վերայ ամենայն բարութեանցն, եւ ի վերայ ամենայն խաղաղութեանցն զոր ես արարից դոցա։
զարհուրեցան յանձինս իւրեանց յոյժ, քանզի գիտէին թէ քաղաք մեծ է Գաբաւոն որպէս զմի ի մայրաքաղաքաց թագաւորացն. քանզի նա մեծ էր քան զԳայի, եւ ամենայն արք նորա զօրաւորք։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։