6 Երկուք եւ երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին, եւ մի՛ մեռցի միով վկայիւ։
Ամենայն որ հարկանիցէ զանձն, վկայիւք սպանցեն զսպանօղն. եւ մի միայն վկայ մի՛ վկայեսցէ սպանանելոյ զանձն։
Ապա թէ ոչ լուիցէ քեզ, առ ընդ քեզ մեւս եւս կամ երկուս, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։
Միթէ օրէնքն մեր դատի՞ն զմարդ, եթէ ոչ լսեն ինչ նախ ի նմանէ, կամ գիտեն զինչ գործէ։
Այս երիցս անգամ գամ առ ձեզ, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։
Ոչ հաստատեսցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ. ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։
Զերիցուէ չարախօսութիւն մի՛ ընդունիցիս, բայց եթէ երկուք եւ երիւք վկայիւք։
Արհամարհեալ ուրուք զօրէնսն Մովսիսի, առանց ողորմութեանց առ երկուք կամ երիւք վկայիւք մեռանէր.