եւ եկեսցէ Ղեւտացին, քանզի ոչ գոյ նորա բաժին եւ ժառանգութիւն ընդ քեզ, եւ եկն եւ որբ եւ այրի ի քաղաքս քո, կերիցեն եւ յագեսցին. զի օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն գործս քո զոր առնիցես։
Եւ բազմացուսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ի բարութիւնս ծննդեամբք որովայնի քո եւ արդեամբք երկրի քո եւ ծննդեամբք խաշանց քոց ի վերայ երկրին զոր երդուաւ Տէր հարցն քոց տալ քեզ, ըստ աւուրց երկնից ի վերայ երկրի։՝՝
Եւ պատուիրեցի ձեզ ի ժամանակին յայնմիկ եւ ասեմ. Տէր Աստուած մեր ետ ձեզ զերկիրս զայս ի վիճակ. վառեցարուք անցէք առաջի եղբարց ձերոց, որդւոցն Իսրայելի, ամենայն զօրաւոր.
Եւ Տէր բարկացաւ ինձ վասն բանիցն ասացելոց ի ձէնջ՝՝, եւ երդուաւ զի մի՛ անցից ընդ այդ Յորդանան, եւ զի մի՛ մտանիցեմ յերկիրն զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։