19 Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հօտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես Տեառն Աստուծոյ քում. ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։
Եւ ամենայն որ բանայ զարգանդ՝ յամենայն մարմնոյ, զոր մատուցանիցեն Տեառն ի մարդոյ մինչեւ յանասուն՝ քեզ լիցի. այլ փրկելով փրկեսցես զանդրանիկս մարդկան, եւ զանդրանիկս անասնոց անսրբոց փրկեսցես։
Բայց զանդրանիկս արջառոց եւ զանդրանիկս օդեաց եւ զանդրանիկս այծեաց ոչ փրկեսցես, զի սուրբ են. եւ զարիւն նոցա հեղցես առ սեղանովն, եւ զճարպն հանցես ընծայ ի հոտ անուշից Տեառն.
Զի իմ է ամենայն անդրանիկ. յաւուր յորում հարի զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, սրբեցի ինձ զամենայն անդրանիկս Իսրայելի ի մարդոյ մինչեւ յանասուն. իմ լիցին. զի ես եմ Տէր։
եւ եղիցի տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած մեր կոչել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսջիք՝՝ զամենայն զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, զողջակէզս ձեր եւ զզոհս ձեր եւ զտասանորդս ձեր եւ զպտուղս ձեռաց ձերոց եւ զդահամունս ձեր՝՝, եւ զամենայն ընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտիցէք Աստուծոյ ձերում՝՝.
Մի՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասանորդս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի քո, եւ զամենայն ուխտս զոր ուխտիցէք, եւ զխոստովանութիւնս ձեր եւ զպտուղս ձեռաց ձերոց՝՝.
եւ կերիցես զայն առաջի Տեառն Աստուծոյ քո ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսցես՝՝ զտասանորդս ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զիւղոյ քո, եւ զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի քո. զի ուսցիս երկնչել ի Տեառնէ Աստուծոյ քումմէ զամենայն աւուրս։
Եւ մի՛ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազատս ի քէն. զի ամի ամի վարձուք վարձկանի ծառայեաց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայնի զինչ եւ գործեսցես։
եւ ուրախ լիցիս առաջի Տեառն Աստուծոյ քո դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ Ղեւտացին որ ի քաղաքս քո, եւ եկն եւ որբն եւ այրին որ ի ձեզ, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուած անուանել զանուն իւր անդ։