20 Եւ զամենայն թռչուն սուրբ՝ կերիջիք։
Եւ ամենայն սողուն ի թռչնոց՝՝ անսուրբ լիցի ձեզ, եւ մի՛ ուտիցէք ի նոցանէ։
Եւ զամենայն մեռելոտի մի՛ ուտիցէք, այլ պանդխտին որ է ի քաղաքս քո տացես զնա եւ կերիցէ, կամ վաճառեսցես օտարոտւոյն. զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քո։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։