Օրհնեալ է Տէր այսօր, որ ետ հանգիստ ժողովրդեան իւրում Իսրայելի ըստ ամենայնի զոր եւ խօսեցաւ. ոչ վրիպեաց բան մի յամենայն բանից նորա բարեաց որովք խօսեցաւ ի ձեռն Մովսիսի ծառայի իւրոյ։
Եւ եղիցի յորժամ հանգուցանիցէ զքեզ Տէր Աստուած քո յամենայն թշնամեաց քոց որ շուրջ զքեւ իցեն յերկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ վիճակաւ ի ժառանգութիւն, ջնջեսցես զանուն Ամաղեկայ ի ներքոյ երկնից, եւ մի՛ մոռասցիս։
Եւ Տէր բարկացաւ ինձ վասն բանիցն ասացելոց ի ձէնջ՝՝, եւ երդուաւ զի մի՛ անցից ընդ այդ Յորդանան, եւ զի մի՛ մտանիցեմ յերկիրն զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն։