Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

30 զգոյշ լեր անձին քում, գուցէ խնդրիցես երթալ զհետ նոցա յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց. մի՛ քննիցես զդիս նոցա եւ ասիցես. Զիա՛րդ առնիցեն ազգքս այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ես արարից Տեառն։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:30
22 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ չոգաւ արքայ Աքազ ընդ առաջ Թագղաթփաղասարայ արքային Ասորեստանեայց ի Դամասկոս, եւ ետես զսեղանն որ ի Դամասկոս, եւ առաքեաց արքայ Աքազ առ Ուրիա քահանայ զնմանութիւն սեղանոյն եւ զձեւ նորա՝ ըստ ամենայն գործուածոյն նորա։


եւ ընկեցին ի բաց զհաստատութիւնս իւրեանց, եւ զդաշինսն զոր կռեաց ընդ հարս նոցա, եւ զվկայութիւնս նորա զոր ուխտեաց նոցա ոչ պահեցին. եւ գնացին զհետ սնոտեաց, եւ սնոտեցան զհետ ազգացն որ շուրջ զնոքօք, յորոց պատուիրեաց նոցա Տէր չառնել ըստ նմին օրինակի։


Մի՛ պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա, եւ մի՛ առնիցես ըստ գործոց նոցա. այլ քակելով քակեսցես զնոսա, եւ մանրելով մանրեսցես զարձանս նոցա։


Այսպէս ասէ Տէր. Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք, եւ ի նշանաց երկնից մի՛ զարհուրիք. զի նոքա երկնչին յերեսաց նոցա։


եւ գիտասջիք թէ ես եմ Տէր. զի ըստ արդարութեանց իմոց՝՝ դուք ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ դուք ոչ արարէք. այլ ըստ կրօնից ազգացն որ շուրջ զձեւք էին՝ արարէք։


Եւ տարայ զնոսա յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ նոցա զնա. եւ տեսին անդ զամենայն բլուր բարձր եւ զամենայն ծառ վարսաւոր, եւ զոհեցին անդ դիցն իւրեանց, եւ կարգեցին անդ զոհս պատարագաց իւրեանց՝՝, եւ արկին զխունկս անուշութեան իւրեանց, եւ նուիրեցին անդ զնուէրս իւրեանց։


Եւ եթէ անկցի յոգիս ձեր այդ, ոչ լիցի որպէս դուքդ ասէք, եթէ՝ Եղիցուք մեք իբրեւ զհեթանոսս եւ իբրեւ զազգս երկրի պաշտել զփայտս եւ զքարինս։


Ըստ ամենայն գնացից երկրին Եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի՛ առնիցէք, եւ ըստ գնացից երկրին Քանանացւոց յոր ես տարայց զձեզ՝ մի՛ առնիցէք, եւ ըստ օրինաց նոցա մի՛ գնայցէք։


Եւ պահեսջիք զպահպանութիւնս իմ, զի մի՛ առնիցէք յամենայն պղծութեան օրինացն որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի՛ պղծիցիք նոքօք, զի ես եմ Տէր Աստուած ձեր։


եւ կորուսջիք զամենայն բնակիչս երկրին յերեսաց ձերոց, եւ կործանեսջիք զդիտանոցս երկրի՝՝ նոցա, եւ զամենայն կուռս ձուլածոյս նոցա կորուսջիք, եւ զամենայն զարձանս նոցա բառնայցէք ի միջոյ։


եւ մի՛ կերպարանիք կերպարանօք աշխարհիս այսորիկ, այլ նորոգեցարուք ի նորոգութիւն մտաց ձերոց, առ ի քննել ձեզ զլաւն, եւ՝՝ եթէ զինչ են կամքն Աստուծոյ՝ բարին եւ հաճոյն եւ կատարեալն։


Արդ զայս ասեմ եւ ուխտեմ ի Տէր, մի՛ եւս ձեզ զնոյն օրինակ գնալ որպէս եւ այլ հեթանոսք գնան ունայնութեամբ մտաց իւրեանց.


Հայեցարուք յանձինս ձեր, գուցէ յուլանայցեն սիրտք ձեր եւ յանցանիցէք եւ պաշտիցէք զաստուածս օտարս, եւ երկիր պագանիցէք նոցա.


Եւ եթէ սատակեսցէ Տէր Աստուած քո զազգսն յերեսաց քոց, յորում դու մտանելոց ես ժառանգել զերկիր նոցա, եւ ժառանգեսցես զնոսա եւ բնակեսցես յերկրի նոցա,


Մի՛ առնիցես նոյնպէս Տեառն Աստուծոյ քում, զի զգարշելիսն զոր ատեայ Տէր՝ արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց այրեն հրով դիցն իւրեանց։


Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր Տէր Աստուած տացէ քեզ, մի՛ ուսանիցիս առնել ըստ գարշելեաց ազգացն այնոցիկ։


զի մի՛ ուսուցանիցեն ձեզ առնել զամենայն գարշութիւնս իւրեանց, զոր արարին դիցն իւրեանց, եւ մեղանչիցէք առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ։


Եւ կերիցես զամենայն զկապուտ ազգացն՝՝ զոր Տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի՛ խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա, զի խոչ է այն քեզ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ