Զի երթիցէ հրեշտակ իմ առաջնորդ քեզ, եւ տարցի զքեզ առ Ամովրհացին եւ Քետացի եւ Փերեզացի եւ Քանանացի եւ Գերգեսացի եւ՝՝ Խեւացի եւ Յեբուսացի, եւ սատակեցից զնոսա։
Եւ ծանիցես այսօր զի Տէր Աստուած քո նա ինքն երթայցէ առաջի քո, որ հուրն ծախիչ է. նա սատակեսցէ զնոսա, եւ նա կործանեսցէ զնոսա առաջի երեսաց քոց, եւ սատակեսցէ զնոսա եւ կորուսցէ՝՝ զնոսա վաղվաղակի, որպէս եւ ասաց քեզ Տէր։
Եւ արդ տեսէք զի թողի ձեզ զազգսն զմնացեալսն զայնոսիկ ի ժառանգութիւն ըստ ցեղից ձերոց, ի Յորդանանէ զամենայն ազգսն զոր սատակեցի ի ծովէն մեծէ որ զատուցանէ ի մտիցն արեւու։