Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:28 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

28 Զգոյշ լեր եւ լուր, եւ արասցես զամենայն զբանս զոր ես պատուիրեմ քեզ, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յաւիտեան, եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի Տեառն Աստուծոյ քո։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:28
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ Այիացիք արարին զԱբլազեր եւ՝՝ զՆեբաս եւ զԹարթակ եւ զՍեփարուիմ, ուր՝՝ այրէին զորդիս իւրեանց ի հուր Ադրամելեքայ եւ Ամամելեքայ աստուածոց Սեփարուիմայ.


Եւ դու եթէ գնասցես առաջի իմ իբրեւ զԴաւիթ հայր քո, եւ արասցես ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեցի քեզ, զհրամանս իմ եւ զիրաւունս իմ պահեսցես,


եւ ասեմ. Տէր, Աստուած երկնի եւ երկրի, որ զօրաւորդ ես եւ՝՝ մեծ եւ ահարկու, պահես զուխտս եւ զողորմութիւնս ոյք սիրեն զքեզ, եւ ոյք առնեն զօրէնս քո,


Յիշեաց զուխտ իւր եւ զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում.


Զգոյշ լեր դու ամենայնի զոր միանգամ ես պատուիրեմ քեզ այսօր. ահաւասիկ ես մերժեմ յերեսաց ձերոց զԱմովրհացին եւ զՔանանացին եւ զՔետացին եւ զՓերեզացին եւ զԽեւացին եւ զԳերգեսացին՝՝ եւ զՅեբուսացին։


Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ եւ ի վաղնջուց. քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց Աստուծոյ, զի երկնչիցին նոքա՝՝ յերեսաց նորա։


Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխան ի մէջ՝՝ դոցա, եւ մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն եւ արասցեն զնոսա։


Եւ պահեսջիք զամենայն զօրէնս իմ եւ զամենայն զհրամանս իմ, եւ արասջիք զնոսա. զի ես եմ Տէր Աստուած։


Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի, եւ կամ ի սէր նորա։


Դուք բարեկամք էք իմ, եթէ առնիցէք զոր եսն պատուիրեմ ձեզ։


Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին զոր խօսեցայ ընդ ձեզ։


Եւ մի՛ ուտիցես զնա, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։


Զգոյշ լեր անձին քում յարածէ բորոտութեան. զգոյշ լինիջիր՝ առնել ըստ ամենայն օրինին զոր պատմիցեն ձեզ քահանայքն Ղեւտացիք, զոր օրինակ պատուիրեցի ձեզ զգուշանալ՝՝ առնելոյ։


Եւ պահեսցես զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եւ երկայնակեաց լինիցիս յերկրին զոր Տէր Աստուած տացէ քեզ զամենայն աւուրս։


Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ