Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

25 Եւ մի՛ ուտիցես զնա, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 12:25
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ եղիցի եթէ պահեսցես զամենայն ինչ զոր ես պատուիրեմ քեզ, եւ գնասցես ի ճանապարհս իմ եւ արասցես ուղղութիւն առաջի իմ, զգուշանալ պատուիրանաց իմոց եւ հրամանաց իմոց, որպէս արար Դաւիթ ծառայ իմ, եւ եղէց ընդ քեզ, եւ շինեցից քեզ տուն հաւատարիմ որպէս շինեցի Դաւթի. եւ տաց քեզ զԻսրայէլ։


Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմ հետէ մինչեւ յաւիտեան։


եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։


Զի մարդոյ բարւոյ՝ առաջի երեսաց իւրոց ետ զիմաստութիւն եւ զգիտութիւն եւ զուրախութիւն, եւ մեղանչականին ետ զբաղումն յաճախել եւ ժողովել եւ տալ բարւոյն առաջի երեսաց Աստուծոյ. սակայն եւ այն ունայնութիւն է եւ յօժարութիւն ոգւոյ։


Որ մեղաւն արար զչարիս, յայսմհետէ եւ ի վաղնջուց. քանզի գիտեմ եւ ես զինչ է բարին երկիւղածաց Աստուծոյ, զի երկնչիցին նոքա՝՝ յերեսաց նորա։


եւ ասեն. Կապեսցուք զարդարն՝ զի դժպհի եղեւ մեզ. այսուհետեւ՝՝ զարդիւնս գործոց իւրեանց կերիցեն։


Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Որովհետեւ ի վերայ արեան ուտէք, եւ զաչս ձեր արձակեցէք ի կուռս, եւ արիւն հեղուք, եւ կամիք զերկիրն ժառանգե՞լ։


մի՛ ուտիցես շունչ ընդ մսոյ, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։


Զգոյշ լեր եւ լուր, եւ արասցես զամենայն զբանս զոր ես պատուիրեմ քեզ, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յաւիտեան, եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի Տեառն Աստուծոյ քո։


եթէ լսիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո պահել զամենայն պատուիրանս նորա զոր ես քեզ պատուիրեմ այսօր, առնել զբարին եւ զհաճոյն՝՝ առաջի Տեառն Աստուծոյ քո։


եւ բարձցես դու զարիւնն անպարտ ի ձէնջ։ եւ եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝։


Եւ պահեսցես զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եւ երկայնակեաց լինիցիս յերկրին զոր Տէր Աստուած տացէ քեզ զամենայն աւուրս։


Պատուեա զհայր քո եւ զմայր քո, որպէս պատուիրեաց քեզ Տէր Աստուած քո, զի բարի լինիցի քեզ, եւ երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։


Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։


Եւ արասցես զբարին եւ զհաճոյսն առաջի Տեառն Աստուծոյ քո՝՝, զի քեզ բարի լինիցի, եւ մտցես եւ ժառանգեսցես զերկիրն բարի զոր երդուաւ Տէր հարցն մերոց,


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ