Եւ Սողոմոն իշխան էր թագաւորութեանց՝ ի գետոյ երկրին այլազգեաց՝՝ մինչեւ ի սահմանս Եգիպտոսի. բերէին պատարագս եւ ծառայէին Սողոմոնի զամենայն աւուրս կենաց նորա։
Զի էր իշխան ամենայնի յայնկոյս գետոյն՝ ի Թափսայ մինչեւ ցԳազա, ամենայն թագաւորութեանց յայնմ կողմանէ գետոյն. եւ էր նմա խաղաղութիւն յամենայն կողմանց շուրջանակի։
Եւ եդից զսահմանս քո ի Կարմիր ծովէ մինչեւ ի ծովն Փղշտացւոց, եւ յանապատէն մինչեւ ի գետն մեծ Եփրատ. եւ մատնեցից ի ձեռս ձեր զբնակիչս երկրին, եւ մերժեցից զնոսա ի քէն։
Եւ զհիւսիսայինն հալածեցից ի ձէնջ, եւ մերժեցից զնա յերկիր անջուր. եւ ապականեցից զառաջ նորա ի ծովն առաջին, եւ զվերջ՝՝ նորա ի ծովն վերջին. եւ ելցէ շարաւ նորա, եւ բուրեսցէ հոտ նորա. զի մեծացան գործք նորա։
դարձարուք եւ չուեցէք դուք աստի, եւ մտանիցէք ի լեառնն Ամովրհացւոց, եւ առ ամենեսին որ շուրջ բնակեալ իցեն զԱրաբացւովք ի լերինս եւ ի դաշտս՝՝ ընդ հարաւ եւ ընդ ծովեզրն Քանանացւոց, եւ յաներն Լիբանանու՝՝ մինչեւ ցգետն մեծ ցգետն Եփրատ։
Տեսէք զի ահա մատնեցի առաջի ձեր զերկիրն, մտէք ժառանգեցէք զերկիրն զոր երդուայ ես հարցն ձերոց, Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ, տալ նոցա եւ զաւակի նոցա յետ նոցա զերկիրն որ բղխէ զկաթն եւ զմեղր՝՝։
Եւ եթէ ընդարձակեսցէ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես թէ՝ Կերայց միս, եթէ ցանկանայցէ անձն քո ուտել միս, ըստ ամենայն ցանկութեան անձին քո կերիցես միս։