Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 11:1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ սիրեսցես զՏէր Աստուած քո, եւ պահեսցես զպահպանութիւնս նորա եւ զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա եւ զդատաստանս նորա զամենայն աւուրս կենաց քոց՝՝։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 11:1
22 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Յիշեաց զուխտ իւր եւ զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում.


Օրհնեցէք զՏէր ամենայն ազինք, գովեցէք զնա ամենայն ժողովուրդք։


ես եմ Տէր Աստուած ձեր. ըստ հրամանաց իմոց գնացէք, եւ զիրաւունս իմ պահեցէք եւ արարէք զնոսա.


Եւ պահեսջիք զպահպանութիւնս իմ, զի մի՛ առնիցէք յամենայն պղծութեան օրինացն որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի՛ պղծիցիք նոքօք, զի ես եմ Տէր Աստուած ձեր։


Եւ պահեսցեն զպահպանութիւնս իմ, զի մի՛ ընդունիցին վասն նոցա մեղս, եւ մեռանիցին վասն այնորիկ, եթէ պղծիցեն զնոսա. զի ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։


Եւ առ դրան խորանին վկայութեան նստիցիք զեւթն օր, զցայգ եւ զցերեկ, եւ պահեսջիք զպահպանութիւնս Տեառն զի մի՛ մեռանիցիք. զի այնպէս պատուիրեաց ինձ Տէր։


Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դու դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, եւ տաց քեզ որ շրջիցին ի մէջ դոցա որ կանդ աւադիկ՝՝։


Եւ արդ, Իսրայէլ, զի՞նչ խնդրէ ի քէն Տէր Աստուած քո. այլ երկնչել ի Տեառնէ Աստուծոյ քումմէ, եւ գնալ յամենայն ի ճանապարհս նորա եւ սիրել զնա եւ պաշտել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ,


Եւ եթէ լսելով լուիցես ամենայն պատուիրանաց նորա՝՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրել զՏէր Աստուած քո եւ պաշտել զնա յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ,


Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ամենայն պատուիրանացս այսոցիկ՝՝ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր առնել, սիրել զՏէր Աստուած քո, գնալ ի ճանապարհս նորա եւ յարել ի նա,


Զկնի Տեառն Աստուծոյ ձերոյ երթիջիք, եւ ի նմանէ երկնչիջիք եւ զպատուիրանս նորա պահեսջիք. եւ ձայնի նորա լուիջիք եւ ի նա յարեսջիք։


եւ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, եւ արասցես զամենայն պատուիրանս նորա եւ զիրաւունս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր։


եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո, սիրել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ, զի կեցցես դու եւ զաւակ քո՝՝։


Եւ այժմ, Իսրայէլ, լուր իրաւանց եւ դատաստանաց զոր ես ուսուցանեմ քեզ այսօր առնել. զի կեցջիք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր Տէր Աստուած մեր տացէ ձեզ։


Եւ պահեսցես զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսօր, զի բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո, եւ երկայնակեաց լինիցիս յերկրին զոր Տէր Աստուած տացէ քեզ զամենայն աւուրս։


Տեսէք զի ուսուցի ձեզ զիրաւունս եւ զդատաստանս որպէս պատուիրեաց ինձ Տէր առնել զայն յերկրին յոր դուք մտանիցէք ժառանգել զնա։


Եւ կոչեաց Մովսէս զամենայն Իսրայէլ եւ ասէ ցնոսա. Լուր, Իսրայէլ, զիրաւունս եւ զդատաստանս զոր ես խօսիմ յականջս ձեր յաւուր յայսմիկ, եւ ուսջիք զնոսա եւ զգոյշ լիջիք առնել զնոսա։


Ո՛ տացէ լինել այնպէս սրտից նոցա ի նոսա՝ երկնչել յինէն եւ պահել զպատուիրանս իմ զամենայն աւուրս, զի բարի լինիցի նոցա եւ որդւոց նոցա յաւիտեան։


Եւ այս են պատուիրանք եւ իրաւունք եւ դատաստանք զոր պատուիրեաց ձեզ Տէր Աստուած մեր, ուսուցանել զձեզ՝ առնել այնպէս յերկրին յոր դուք մտանիցէք ժառանգել.


Եւ սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն զօրութենէ քումմէ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ