18 Կանայք, հնազանդ լերուք արանց ձերոց, որպէս եւ վայել է ի Տէր։
Եւ ցկինն ասէ. Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո եւ զհեծութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս, եւ առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ։
Պատասխանի ետ Պետրոս եւ առաքեալքն եւ ասեն. Հնազանդել պարտ է Աստուծոյ առաւել քան մարդկան։
Կամիմ զի գիտիցէք դուք, եթէ առն ամենայնի գլուխ Քրիստոս է, եւ գլուխ կնոջ՝ այր, եւ գլուխ Քրիստոսի՝ Աստուած։
Կանայք յամենայն եկեղեցիս՝՝ լուռ լիցին, զի ոչ հրամայի նոցա խօսել, այլ՝ հնազանդ լինել, որպէս եւ օրէնքն իսկ ասեն։
Կանայք իւրեանց արանց հնազանդ լիցին իբրեւ Տեառն.
Այլ պոռնկութիւն եւ ամենայն պղծութիւն կամ ագահութիւն եւ անուանեսցի մի՛ ի միջի ձերում, որպէս եւ վայելէ սրբոց,
զի պտուղ լուսոյ ամենայն բարութեամբ է եւ արդարութեամբ եւ ճշմարտութեամբ։
Այլ ուսուցանել կնոջ մարդոյ ոչ հրամայեմ, եւ ոչ ճոխաբան լինել քան զայր մարդ, այլ ի լռութեան կալ։