ԱՌ ԿՈՂՈՍԱՑԻՍ ԹՈՒՂԹ 2:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)18 Մի՛ ոք զձեզ խաբեսցէ, որ կամիցի խոնարհութեամբ եւ կրօնիւք հրեշտակաց, զոր չիցէ տեսեալ, զրահետ վարել՝ տարապարտ հպարտացեալ ի մտաց մարմնոյ իւրոյ. အခန်းကိုကြည့်ပါ။ |
Եւ ես անկեալ առաջի ոտից նորա, երկիր պագի՝՝ նմա. եւ ասէ ցիս. Անսա, մի՛ անկանիր առաջի իմ, քանզի եւ ես՝՝ ծառայակից քո եմ եւ եղբարց քոց որք ունին զվկայութիւնն Յիսուսի Քրիստոսի. Տեառն՝՝ Աստուծոյ միայն երկրպագեա. քանզի հաստատութեամբ Յիսուսի է տեսիլդ եւ հոգի մարգարէութեանդ,՝՝ զի վկայութիւն Յիսուսի է Հոգւովն Սրբով՝ որ ի մարգարէսն էր՝՝։