Եւ դու մի՛ երկնչիր, ծառայ իմ Յակոբ, ասէ Տէր, զի ես ընդ քեզ եմ. թէ արարից վախճան ամենայն ազգաց՝ ուր ցրուեցի զքեզ անդր, այլ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ յիրաւունս, եւ քաւելով ոչ քաւեցից՝՝ զքեզ։
Եւ ածից ի վերայ Եղամայ չորս հողմս ի չորից կողմանց երկնից, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն հողմս ընդ այնոսիկ. եւ ոչ իցէ ազգ յոր ոչ հասանիցեն թափառականքն Եղամայ։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։