Թլփատեցարուք Աստուծոյ ձերում՝՝, եւ թլփատեցէք զանթլփատութիւն սրտից ձերոց, արք Յուդայ եւ բնակիչք Երուսաղեմի. գուցէ ելանիցէ իբրեւ զհուր սրտմտութիւն իմ, բորբոքեսցի, եւ ոչ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսաց չար գործոց ձերոց։
եւ ասասցես ցերկիրն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր Աստուած՝՝. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ մերկացից զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ սատակեցից ի միջոյ քումմէ զանիրաւն եւ զանօրէնն։
Եւ յետ այսորիկ տեսի, եւ ահա դրունք երկնից բացեալ էին՝՝, եւ ձայն փողոյն առաջնոյ զոր լուայ՝՝ խօսէր ընդ իս եւ ասէր. Ել այսր, եւ ցուցից քեզ զինչ լինելոց է առ յապայն։