Երթայք խնդրեցէք ի Տեառնէ վասն իմ եւ վասն ամենայն ժողովրդեանդ եւ վասն ամենայն Յուդայ, վասն բանից մատենիդ գտելոյ այդորիկ. զի մեծ բարկութիւն Տեառն բորբոքեալ է ի մեզ. փոխանակ զի ոչ լուան հարք մեր բանից մատենիդ այդորիկ առնել ըստ ամենայն գրելոցդ զմէնջ։
Վասն այդորիկ ես յաւելում զքեզ առ հարս քո, եւ ժողովեսցիս ի տեղւոջ քում յԵրուսաղէմ՝՝. եւ ոչ տեսցեն աչք քո զամենայն չարիսն զոր ես ածից ի վերայ տեղւոյդ այդորիկ։
Եթէ կացեալ էր ի հաստատութեան իմում, եւ լուուցեալ էր զբանս իմ ժողովրդեան իմում, եւ դարձուցեալ էր զնոսա ի ճանապարհաց իւրեանց չարաց, եւ ի գնացից նոցա չարաց։
Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, ի ձեռն որոյ ետ Աստուած՝՝, ցուցանել ծառայից իւրոց որ ինչ լինելոց է վաղվաղակի, եւ նշանակեաց առաքելով ի ձեռն հրեշտակի իւրոյ առ ծառայ իւր Յովհաննէս,
Եւ յետ այսորիկ տեսի, եւ ահա դրունք երկնից բացեալ էին՝՝, եւ ձայն փողոյն առաջնոյ զոր լուայ՝՝ խօսէր ընդ իս եւ ասէր. Ել այսր, եւ ցուցից քեզ զինչ լինելոց է առ յապայն։