Ամենայն անօթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի դատաստան՝ պարտեսցես, եւ ամենայն դատախազք քո ի նմին. զի գոյ՝՝ ժառանգութիւն պաշտօնէից Տեառն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք՝՝ ասէ Տէր։
Եւ յորժամ խօսիցիմ ընդ քեզ, բացից զբերան քո, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր Տէր. Որ լսելոցն իցէ՝ լուիցէ, եւ որ արհամարհելոցն իցէ՝ արհամարհեսցէ. քանզի տուն դառնացողաց են։
Եւ ինքն եկեսցէ առաջի նորա հոգւով զօրութեամբ Եղիայի, դարձուցանել զսիրտս հարց յորդիս, եւ զանհաւանս յիմաստութիւն արդարոց, պատրաստել Տեառն ժողովուրդ կազմեալ։