Եւ ասէ արքայն Իսրայելի ցՅովսափատ. Է աստ այր մի հարցանել նովաւ զՏէր, եւ ես ատեցի զնա, զի ոչ խօսի զինէն բարի, այլ չար. Միքիա որդի Յեմլեայ։ Եւ ասէ Յովսափատ արքայ Յուդայ՝՝. Մի՛ ասասցէ այդպէս արքայ։
Բայց գիտելով գիտասջիք, զի թէ սպանանէք դուք զիս, արիւն անպարտ արկանէք ի վերայ ձեր եւ ի վերայ քաղաքիս այսորիկ եւ ի վերայ բնակչաց սորա. զի ճշմարտութեամբ առաքեաց զիս Տէր առ ձեզ, խօսել յականջս ձեր զամենայն բանս զայսոսիկ։
Եւ ասեն իշխանքն ցթագաւորն. Սպանցի այրն այն. զի այնու լուծանէ նա զձեռս արանց պատերազմողաց մնացորդաց քաղաքիս այսորիկ, եւ զձեռս ամենայն ժողովրդեանդ, խօսել ընդ դոսա ըստ բանիցդ այդոցիկ, զի այրն այն ոչ օգտի եւ խաղաղութեան բանս խօսի ընդ ժողովրդեանն՝՝ այլ չարի։
Եւ առաքեաց Ամասիա քուրմ Բեթելայ առ Յերոբովամ արքայ Իսրայելի, եւ ասէ. Ժողովս կուտէ ի վերայ քո Ամովս ի մէջ տանս Իսրայելի, եւ երկիրս ոչ կարէ հանդարտել ամենայն բանից նորա.