Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։
Աղաչեմ զձեզ, եղբարք, անուամբն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. զի զնոյն բան ունիցիք ամենեքեան, եւ մի՛ իցեն ի ձեզ հերձուածք. քանզի էիք՝՝ հաստատեալք ի նոյն միտս եւ ի նոյն հանճար։
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.