4 Եւ ասէ Պաւղոս. Յովհաննէս մկրտեաց մկրտութիւն ապաշխարութեան ամենայն ժողովրդեանն եւ ասէր՝՝ զի որ գալոցն է յետ նորա՝ ի նա հաւատասցեն, այսինքն է ի Յիսուս Քրիստոս։
Յովհաննէս վկայէ վասն նորա, աղաղակեաց եւ ասէ. Սա է զորմէ ասէի. Որ զկնի իմ գալոցն էր՝ առաջի իմ եղեւ, զի նախ քան զիս էր։
Պատասխանի ետ նոցա Յովհաննէս եւ ասէ. Ես մկրտեմ զձեզ ջրով. ի միջի ձերում կայ, զոր դուքն ոչ գիտէք.
որ զկնի իմ գալոցն է՝՝, որում չեմն արժանի եթէ լուծից զխրացս կօշկաց նորա։
Սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ։
Զի Յովհաննէս մկրտեաց ի ջուր, այլ դուք մկրտիցիք ի Հոգին Սուրբ, ոչ յետ բազում ինչ աւուրցս այսոցիկ։
Յիշեցի զբանն Տեառն զոր ասէրն. Յովհաննէս մկրտեաց ի ջուր, բայց դուք մկրտիցիք ի Հոգին Սուրբ։