32 եւ արդ յղեա ի Յոպպէ եւ կոչեա զՍիմովն որ կոչեցեալն է Պետրոս. սա մտեալ է ի տուն Սիմոնվի որումն խաղախորդի մերձ ի ծովն. որ եկեսցէ եւ խօսեսցի ընդ քեզ։՝՝
եւ մեք հատանեմք փայտ ի Լիբանանէ ըստ ամենայն պիտոյից քոց. եւ ածցուք զնոսա ընդ ծով լաստս ի Յոպպէ, եւ հաւաքեսցես զայն յԵրուսաղէմ։
եւ երթիցեն ազգք բազումք եւ ասիցեն. Եկայք ելցուք ի լեառն Տեառն եւ ի տուն Աստուծոյ Յակոբայ, եւ ցուցցեն մեզ զճանապարհս նորա՝՝ եւ գնասցուք ի շաւիղս նորա. զի ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղեմէ.
Եւ ածին զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին, եւ էր այգուց. եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի՛ պղծեսցին, այլ զի ուտիցեն զզատիկն։
Ասէ ցնա կինն Սամարացի. Դու որ Հրեայդ ես, զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ոչ երբեք խառնակին Հրեայք ընդ Սամարացիս։
Կոռնելիէ, լսելի եղեն աղօթք քո, եւ ողորմութիւնք քո յիշեցան առաջի Աստուծոյ.
Եւ ես իսկ եւ իսկ յղեցի առ քեզ, դու բարւոք արարեր զի եկիր. արդ ամենեքին մեք առաջի Աստուծոյ կամք լսել զամենայն, որ հրամայեալ է քեզ ի Տեառնէ։
Եւ արդ յղեա արս ի Յոպպէ եւ կոչեա զՍիմովն զոմն որ կոչի Պետրոս.
որ խօսեսցի բանս ընդ քեզ, որովք կեցցես դու եւ ամենայն տուն քո։
եւ ասէին եթէ՝ Եմուտ առ արս անթլփատս եւ եկեր՝՝ ընդ նոսա։
Եւ յետ բազում խնդիր լինելոյ յոտն եկաց Պետրոս եւ ասէ ցնոսա. Արք եղբարք, դուք ինքնին գիտէք, զի յաւուրցն առաջնոց ի միջի ձերում ընտրեաց Աստուած բերանով իմով լսել հեթանոսաց բանին աւետարանի եւ հաւատալ։
Եւ տեսիլ երեւեցաւ ի գիշերի Պաւղոսի. այր ոմն Մակեդոնացի կայր, աղաչէր զնա եւ ասէր. Անցեալ ի Մակեդոնիա օգնեսցես մեզ։
Եւ եղեւ աւուրս բազումս լինել նմա ի Յոպպէ առ ումեմն Սիմովնի խաղախորդի։
այլ յոտն կաց եւ մուտ ի քաղաքդ, եւ պատմեսցի քեզ զինչ պարտ իցէ առնել։