Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

14 Եւ Պետրոս ասէ. Քաւ լիցի, Տէր, զի ոչ երբեք կերայ խառնակ ինչ եւ անսուրբ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10:14
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Ղովտ ցնոսա. Աղաչեմ, Տէր,


Մի՛ այդպէս. այլ երթիցեն արք եւեթ, եւ պաշտեսցեն զԱստուած՝՝. քանզի զայդ իսկ խնդրէիք դուք։ Եւ հանին զնոսա յերեսաց փարաւոնի։


Եւ ասեմ. Քաւ լիցի, Տէր Աստուած Իսրայելի, եթէ պղծեալ իցէ երբեք անձն իմ ի պղծութիւնս՝՝, եւ մեռելոտի եւ գազանաբեկ ոչ երբեք կերայ ի ծննդենէ իմմէ մինչեւ ցայժմ, եւ ոչ եմուտ ի բերան իմ ամենայն միս պիղծ։


Զամենայն զմեռելոտի եւ զգազանաբեկ ի թռչնոց եւ յանասնոց՝ մի՛ կերիցեն քահանայքն։


Եւ զատուսջիք զանձինս ձեր՝՝ ի մէջ անասնոց սրբոց եւ անսրբոց, եւ ի մէջ թռչնոց սրբոց եւ անսրբոց. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր անասնովք եւ թռչնովք եւ ամենայն սողնովք երկրի, զոր ես զատուցի ձեզ ի պղծութիւն։


ոչ որ ինչ մտանէ ընդ բերան՝ պղծէ զմարդ, այլ որ ինչ ելանէ ի բերանոյ՝ այն պղծէ զմարդ։


Եւ առեալ զնա մեկուսի Պետրոսի՝ սկսաւ կագել ընդ նմա եւ ասել. Քաւ լիցի քեզ, Տէր, մի՛ եղիցի քեզ այդ։


Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս եւ գնեսջիք ձեզ։


Եւ ահա մատուցեալ բորոտ մի երկիր պագանէր նմա եւ ասէր. Տէր, եթէ կամիս, կարող ես զիս սրբել։


Եւ տեսեալ զոմանս յաշակերտաց անտի, զի խառնակ ձեռօք, այսինքն է անլուայ, ուտէին հաց, բամբասեցին.


Պատասխանի ետ մայր նորա եւ ասէ. Ոչ, այլ կոչեսցի Յովհաննէս։


Ասէ ցնա կինն. Տէր, դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է, իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի։


Եւ եղեւ ձայն առ նա. Արի, Պետրոս, զեն եւ կեր։


Եւ ասէ ցնոսա. Դուք ինքնին գիտէք ո՛րպէս անմարթ է առն Հրէի հպել կամ մերձենալ առ այլազգի. եւ ինձ Աստուած եցոյց մի՛ զոք խառնակ կամ անսուրբ ասել ի մարդկանէ։


Եւ ես ետու պատասխանի թէ՝ Ո՞վ ես, Տէր։ Եւ ասէ ցիս. Ես եմ Յիսուս Նազովրեցի զոր դուն հալածես։


Եւ ասէ. Ո՞վ ես, Տէր։ Եւ նա ասէ. Ես եմ Յիսուս զոր դուն հալածես.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ