եւ ելանիցես ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի՝ իբրեւ զամպ ծածկեալ զերկիրն. ի յետին ժամանակի եղիցի այն. եւ ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ի լինել ինձ սուրբ ի միջի քում առաջի նոցա, Գովք։
Եւ յետ այնորիկ դարձցին որդիքն Իսրայելի, եւ խնդրեսցեն զՏէր Աստուած իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց. եւ զօրասցին ի Տէր եւ ի բարութիւնս նորա յաւուրս կատարածի։
Քանզի եկեսցէ ժամանակ զի ողջմտութեան վարդապետութեանն ոչ անսայցեն, այլ ըստ իւրաքանչիւր ցանկութեանց կուտեսցեն իւրեանց վարդապետս, ըստ մարմաջելոյ լսելեաց իւրեանց.