ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 19:17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
17 եւ հազար այր ընդ նմա ի Բենիամինէ, եւ Սիբա պատանի տանն Սաւուղայ, եւ հնգետասանեքին որդիք նորա ընդ նմա, եւ քսանեքին ծառայք նորա ընդ նմա, եւ կազմեցին զՅորդանան առաջի արքայի։
Եւ եկն արքայ Դաւիթ մինչեւ ցԲաւուրիմ, եւ ահա ելանէր անտի այր յազգականութենէ տանն Սաւուղայ, եւ անուն նորա Սեմէի որդի Գերեայ. ելանելով ելանէր եւ անիծանէր.
Եւ հարին սպասաւորութիւն անցուցանելոյ զարքայ. եւ անցին անցաւորք զարթուցանել՝՝ զտունն արքայի, եւ առնել զողորմութիւն առաջի աչաց նորա. եւ Սեմէի որդի Գերեայ անկաւ ի վերայ երեսաց իւրոց առաջի արքայի՝ մինչ անցանէր ընդ Յորդանան,
Եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո եւ ծառայք քո, եւ մուծցես ի տուն տեառն քո հաց եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ որդի տեառն քո կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան եւ ծառայք քսան։
Եւ ահա ընդ քեզ է Սեմէի որդի Գերեայ որդւոյ Յեմինայ Բաւուրիմացւոյ. եւ նա անէծ զիս անէծս ցաւագինս՝ յաւուր յորում գնացեալ երթայի ի Բանակս. եւ նա էջ ընդ առաջ իմ ի Յորդանան, եւ երդուայ նմա ի Տէր եւ ասեմ եթէ՝ Ոչ սպանից զքեզ սրով։