Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 18:19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

19 Եւ Աքիմաաս որդի Սադովկայ ասէ. Ընթացայց տարայց աւետիս արքայի, զի արար նմա Տէր իրաւունս ի ձեռաց թշնամեաց իւրոց։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 18:19
15 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ արքայ ցՍադովկ քահանայ. Տեսէք, զի դու դառնաս՝՝ խաղաղութեամբ ի քաղաք, եւ Աքիմաաս որդի քո եւ Յովնաթան որդի Աբիաթարայ՝ երկոքին որդիք ձեր ընդ ձեզ։


Եւ ահա են ընդ նոսա երկոքեան որդիք իւրեանց, Աքիմաաս որդի Սադովկայ եւ Յովնաթան որդի Աբիաթարայ. եւ առաքեսջիք ի ձեռն նոցա առ իս զամենայն բան զոր եւ լսիցէք։


Եւ Յովնաթան եւ Աքիմաաս կային առ աղբերն Ռովգելայ, եւ չոգաւ աղախին մի եւ պատմեաց նոցա, եւ նոքա գնացին եւ պատմեցին զայս արքայի Դաւթի. զի ոչ կարէին մտանել երեւել ի քաղաքին։


Եւ ասէ ցնա Յովաբ. Ոչ ես դու այր աւետեաց յաւուր յայսմիկ, եւ տացես աւետիս յայլում աւուր. բայց յաւուր յայսմիկ մի՛ տացես աւետիս, քանզի որդի արքայի մեռաւ։


Եւ ասէ Աքիմաաս. Զի՞ է եթէ ընթանայցեմ։ Եւ ասէ ցնա Յովաբ. Ընթա։ Եւ ընթացաւ Աքիմաաս ընդ ճանապարհն Կեքարայ եւ անց զՔուսեաւ։


Եւ եհաս Քուսի եւ ասէ ցարքայ. Աւետի՛ք տեառն իմոյ արքայի. զի արար քեզ Տէր իրաւունս այսօր ի ձեռաց ամենայն յարուցելոց ի վերայ քո։


հալածեսցէ ապա թշնամին զանձն իմ, հասցէ եւ կոխեսցէ յերկիր զկեանս իմ, եւ զփառս իմ ի հող բնակեցուսցէ։


Ընկլան հեթանոսք յապականութեան իւրեանց՝՝ զոր արարին. որոգայթ զոր թաքուցին՝ առցէ զոտս նոցա։


Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցեն յերեսաց քոց։


Փախստեայ փախստէի պատահեսցէ, եւ գուժկան գուժկանի դիպեսցի, գոյժ առնել թագաւորին Բաբելացւոց, թէ առաւ քաղաքն նորա. ի ծագաց ելից իւրոց ըմբռնեցան,


Մի՛ զանձանց վրէժ խնդրէք, սիրելիք, այլ տուք տեղի բարկութեան. քանզի գրեալ է. Իմ է վրէժխնդրութիւն, եւ ես հատուցից, ասէ Տէր։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ