ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 15:25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
25 Եւ ասէ արքայ ցՍադովկ. Դարձո զտապանակդ Աստուծոյ ի քաղաք, եւ նստցի ի տեղւոջ իւրում. եթէ գտից շնորհս առաջի Տեառն՝ դարձուսցէ զիս, եւ ցուցցէ ինձ զդա եւ զվայելչութիւն դորա.
Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ զքեզ քան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։
Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։
Եւ դու մարգարէասցիս ի վերայ նոցա զամենայն զպատգամս զայսոսիկ, եւ ասասցես ցնոսա. Տէր ի բարձանց ի սրբութենէ իւրմէ տացէ հրաման, տացէ զձայն իւր, զբան հրամանի ի տեղւոջէ իւրմէ. եւ նոքա իբրեւ կթօղք տացեն պատասխանի ի վերայ ամենայն բնակչաց երկրին, թէ եկն սատակումն ի կողմանէ երկրին.