Եւ խռովեցաւ արքայ եւ ել ի վերնատուն դրանն եւ ելաց. եւ այսպէս ասէր ի լալ իւրում. Որդեակ իմ Աբիսողոմ, Աբիսողոմ որդեակ իմ, ո՛ տայր զմահ իմ փոխանակ քո. ես փոխանակ քո,՝՝ Աբիսողոմ որդեակ իմ, որդեակ իմ Աբիսողոմ։
այլ զամսօրեայ աւուրս ուտիցէք, մինչեւ ելանիցէ ընդ ռընգունս ձեր, եւ եղիցի ձեզ ի դառնութիւն. զի հեստեցէք Տեառն որ է ի միջի ձերում, եւ լացէք առաջի նորա, եւ ասէիք՝ Ընդէ՞ր էր մեզ ելանել յԵգիպտոսէ։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ասացի թէ տուն քո եւ տուն հօր քո շրջեսցին առաջի իմ մինչեւ ցյաւիտեան. եւ արդ ասէ Տէր. Քաւ լիցի ինձ. այլ զփառաւորիչս իմ փառաւորեցից, եւ որ արհամարհէն զիս՝ անարգեսցի։