Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Ահա դուստր իմ երէց Մերովբ, տաց զնա քեզ կնութեան. բայց լեր դու ինձ յորդի զօրութեան, եւ պատերազմեա զպատերազմունս Տեառն։ Քանզի ասաց Սաւուղ. Մի՛ եղիցի ձեռն իմ ի նա, այլ եղիցի ի նա ձեռն այլազգեացն։
Եւ ասէ Սաւուղ. Տաց զնա նմա կնութեան, եւ եղիցի նմա ի գայթագղութիւն։ Եւ էր ի վերայ Սաւուղայ՝՝ ձեռն այլազգեացն։ Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր։
Եւ ասէ Սաւուղ. Այսպէս ասասջիք ցԴաւիթ, եթէ՝ Ոչ կամի արքայ վարձանս, այլ հարեւր անթլփատութիւն այլազգեաց, առնուլ վրէժ ի թշնամեաց արքայի։ Եւ Սաւուղ խորհէր արկանել զնա ի ձեռս այլազգեացն։