ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ՉՈՐՐՈՐԴ 7:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
18 Եւ եղեւ որպէս խօսեցաւ Եղիսէ ընդ արքայի եւ ասէ, թէ՝ Երկու գրիւք գարւոյ սկեղ միոյ լինիցին, եւ գրիւ նաշհոյ՝ սկեղ. եւ եղիցի վաղիւ ի սոյն ժամ ի դրունս Սամարիայ։
Եւ Եղիսէ նստէր ի տան իւրում, եւ ծերքն նստէին ընդ նմա. եւ առաքեաց այր առաջի երեսաց իւրոց. եւ մինչչեւ եկեալ էր հրեշտակին առ նա, ասէ ցծերսն, եթէ՝ Գիտիցէ՞ք զի առաքեաց որդի սպանողին առնուլ զգլուխ իմ. իբրեւ մտանիցէ հրեշտակն,՝՝ կալջիք զնա ընդ դրօքն. ո՞չ ապաքէն ձայն ոտից տեառն նորա զկնի նորա իցէ։
եւ հաստատէ զբանս ծառայից իւրոց, եւ զխորհուրդս հրեշտակաց իւրոց արդարացուցանէ։ Ես եմ որ ասեմ ցԵրուսաղէմ թէ՝ Բնակեսջիր, եւ ցքաղաքս Հրէաստանի թէ՝ Շինեսջիք վերստին. եւ զաւերակս նորա կանգնեցից.