Եւ ասէ Յովսափատ. Ո՞չ գուցէ աստ մարգարէ Տեառն, եւ հարցցուք զՏէր նովաւ։ Եւ պատասխանի ետ մի ոմն ի մանկտւոյն արքայի Իսրայելի եւ ասէ. Է աստ Եղիսէ որդի Սափատայ որ արկանէր ջուր ձեռաց Եղիայի։
Եւ ասէ Եղիսէ ցարքայն Իսրայելի. Զի՞ կայ իմ եւ քո. երթ առ մարգարէս հօր քո եւ առ մարգարէս մօր քո։ Եւ ասէ ցնա արքայն Իսրայելի. Միթէ արդեւք կոչեա՞ց՝՝ Տէր զերիս թագաւորսս եկեալս՝ տալ զսոսա ի ձեռս Մովաբու։
Եւ դարձաւ առ Եղիսէ ինքն եւ ամենայն բանակն իւր, եւ եկն եկաց առաջի նորա եւ ասէ. Ահա գիտացի թէ ոչ գոյ Աստուած յամենայն երկրի բայց միայն ի մէջ Իսրայելի. եւ արդ ա՛ռ օրհնութիւն ի ծառայէ քումմէ։
Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց եւ զայրացուցչաց՝՝, եւ երկիր պագցեն հետոց ոտից քոց՝ ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր՝՝ քաղաք Տեառն Սիոն Սրբոյն Իսրայելի.
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։