40 Եւ մի՛ ունկնդիր լինիցիք կրօնից նոցա զոր նոքա առնիցեն՝՝։
եւ պաշտեցին զկուռս, որովք ասաց նոցա Տէր թէ՝ Մի՛ առնիցէք զբանդ զայդ Տեառն։
Եւ մինչեւ ցայսօր առնէին նոքա ըստ կրօնից նոցա, եւ երկնչէին ի Տեառնէ. եւ՝՝ առնէին ըստ կրօնից նոցա եւ ըստ իրաւանց նոցա եւ՝՝ ըստ օրինաց եւ ըստ պատուիրանին զոր պատուիրեաց Տէր որդւոցն Յակոբայ, որում եդ անուն Իսրայէլ։
այլ ի Տեառնէ Աստուծոյ ձերմէ երկնչիցիք, եւ նա փրկեսցէ զձեզ յամենայն թշնամեաց ձերոց։
Եւ երկնչէին ազգքն այնոքիկ ի Տեառնէ, եւ դրօշելոց իւրեանց ծառայէին. եւ որդիք նոցա եւ որդիք որդւոց նոցա որպէս արարին հարք իւրեանց, առնեն մինչեւ ցայսօր։
եւ գնացին ըստ կրօնից ազգացն զորս եբարձ Տէր յերեսաց որդւոցն Իսրայելի։
Եթէ փոխիցէ Հնդիկ զմորթ իւր եւ ինձ զխայտուցս իւր, եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս՝ ուսեալք զչարիս։
Եւ պաշտիցէք անդ զաստուածս օտարս, զձեռագործս մարդկան, զփայտեղէնս եւ զքարեղէնս, որք ոչ տեսանիցեն եւ ոչ լսիցեն եւ ոչ ուտիցեն եւ ոչ հոտոտիցեն։