Երթ խօսեաց ընդ որդիսն Իսրայելի, եւ ասասցես. Ես եմ Տէր. եւ հանից զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ, եւ փրկեցից զձեզ ի ծառայութենէ դոցա, եւ ապրեցուցից զձեզ բարձր բազկաւ եւ մեծամեծ դատաստանօք։
Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։
եւ յիշեսցես դու զի ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց, եւ եհան զքեզ Տէր Աստուած քո անտի հզօր ձեռամբ եւ բարձր բազկաւ. վասն այսորիկ պատուիրեաց քեզ Տէր Աստուած քո պահել զօրն շաբաթուց եւ սրբել զնա՝՝։
Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։