Եւ կոտորեաց Փակէէ որդի Ռովմելայ արքայ Իսրայելի՝՝ ի Յուդայ ի միում աւուր հարեւր եւ քսան հազար արանց զօրաւորաց զօրութեամբ, ի թողուլն նոցա զՏէր Աստուած հարցն իւրեանց։
Եւ եղեւ յաւուրս Աքազու Յովաթամայ, որդւոյ Ոզիայ, թագաւորին Հրէաստանի, ել Ռասիմ արքայ Արամայ, եւ Փակէէ որդի Ռովմեղայ արքայի Իսրայելի ի վերայ Երուսաղեմի, տալ ընդ նմա պատերազմ. եւ ոչ կարացին պաշարել զնա՝՝։
Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց եւ ի վերայ ամենայն բլրոց եւ ի ծակուց վիմաց։
զի ահա ի քաղաքէն՝ յորում կոչեցեալ է անուն իմ ի նմա, արարից սկիզբն չարչարելոյ, եւ դուք սրբելով սրբիցի՞ք. ոչ սրբեսջիք. զի սուր կոչեցից ես ի վերայ ամենեցուն որ բնակեալ են յերկրի, ասէ Տէր զօրութեանց։
պաշտեսցես զթշնամիս քո զորս առաքեսցէ ի վերայ քո Տէր, ի սով եւ ի ծարաւ եւ ի մերկութիւն եւ ի նուազութեան ամենայնի. եւ դիցէ անուր երկաթի ի պարանոցի քում մինչեւ սատակեսցէ զքեզ։