31 Եւ մնացորդք բանից Փակէի եւ ամենայն ինչ զոր արար՝ ահաւանիկ գրեալ են ի գիրս բանից աւուրց թագաւորացն Իսրայելի։
Եւ մնացորդք բանից Յերոբովամայ, թէ ո՛րչափ պատերազմեցաւ, եւ ո՛րչափ թագաւորեաց, ահա գրեալ են ի գիրս բանից աւուրց թագաւորացն Իսրայելի։
Եւ մնացորդք բանիցն Ոքոզեայ եւ ամենայն ինչ՝՝ զոր արար, ո՞չ աւանիկ գրեալ են ի գիրս բանից աւուրց թագաւորացն Իսրայելի։
Եւ գումարեաց գունդ Ովսէէ որդի Եղայ ի վերայ Փակէի որդւոյ Ռովմելայ, եւ եհար զնա եւ սպան զնա, եւ թագաւորեաց ընդ նորա յամի քսաներորդի Յովաթամայ որդւոյ Ոզիայ։
Յամի երկրորդի Փակէի որդւոյ Ռովմելայ թագաւորի Իսրայելի թագաւորեաց Յովաթամ որդի Ոզիայ արքայի Յուդայ։