Եւ Յովազաքար որդի Յեմաւութայ եւ Յեզեբութ որդի նորա, պանտանդք՝՝ ծառայք նորա, հարին զնա եւ սպանին. եւ թաղեցին զնա ընդ հարս իւր ի քաղաքի Դաւթի. եւ թագաւորեաց Ամասիա որդի նորա ընդ նորա։
Եւ գումարեցաւ ի վերայ նորա Փակէէ որդի Ռովմելայ սպառազէն իւր, եւ եհար զնա ի Սամարիա առաջի տանն՝՝ արքայի. եւ ընդ նմա Արգոբ, եւ ընդ նմա Արիէ, եւ ընդ նմա յիսուն այր ի չորեքհարիւրոցն. եւ սպան զնա եւ թագաւորեաց ընդ նորա։
Եւ գումարեաց գունդ Ովսէէ որդի Եղայ ի վերայ Փակէի որդւոյ Ռովմելայ, եւ եհար զնա եւ սպան զնա, եւ թագաւորեաց ընդ նորա յամի քսաներորդի Յովաթամայ որդւոյ Ոզիայ։