Եւ Յովազաքար որդի Յեմաւութայ եւ Յեզեբութ որդի նորա, պանտանդք՝՝ ծառայք նորա, հարին զնա եւ սպանին. եւ թաղեցին զնա ընդ հարս իւր ի քաղաքի Դաւթի. եւ թագաւորեաց Ամասիա որդի նորա ընդ նորա։
Էր ամաց երեսուն եւ երկուց յորժամ թագաւորեաց, եւ զութ ամ թագաւորեաց յԵրուսաղէմ. եւ մեռաւ ոչ գովութեամբ, եւ թաղեցաւ ի քաղաքին Դաւթի, եւ ոչ ի գերեզմանս թագաւորացն։
Եւ ննջեաց Ոզիա ընդ հարս իւր, եւ թաղեցին զնա ընդ հարս նորա ի դաշտի գերեզմանի թագաւորացն. վասն զի ասացին թէ՝ Բորոտ է։ Եւ թագաւորեաց Յովաթամ որդի նորա փոխանակ նորա։