Եւ Յովազաքար որդի Յեմաւութայ եւ Յեզեբութ որդի նորա, պանտանդք՝՝ ծառայք նորա, հարին զնա եւ սպանին. եւ թաղեցին զնա ընդ հարս իւր ի քաղաքի Դաւթի. եւ թագաւորեաց Ամասիա որդի նորա ընդ նորա։
Եւ մնացորդք բանից Յովասու եւ որ ինչ արար զօրութեամբ իւրով եւ պատերազմն զոր պատերազմեցաւ ընդ Ամասեայ արքայի Յուդայ, ո՞չ աւանիկ գրեալ են ի գիրս բանից աւուրց թագաւորացն Իսրայելի։
Յամի հնգետասաներորդի Ամասեայ որդւոյ Յովասու արքայի Յուդայ, թագաւորեաց Յերոբովամ որդի Յովասու արքայի Իսրայելի ի վերայ Իսրայելի՝՝ ի Սամարիա ամս քառասուն եւ մի։