Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, պահեա ծառայի քում Դաւթի հօր իմում զոր ինչ խօսեցար ընդ նմա եւ ասացեր. Ոչ պակասեսցէ քո այր յերեսաց իմոց որ նստիցի յաթոռն Իսրայելի. բայց միայն թէ պահեսցեն որդիք քո զճանապարհս իւրեանց գնալ առաջի իմ, որպէս գնացեր դու առաջի իմ։
Եւ որ միանգամ անցցէ զօրինօք քովք, երդմամբ հաստատեմք այսօր առաջի քո, եղիցի նա ի նզովս եւ յանէծս, որ ոչ պահեսցէ զօրէնս քո որ տուաւ ի ձեռն Մովսիսի ծառայի քո. այլ ամենայն կամօք մերովք պահեսցուք, եւ արասցուք՝՝ զամենայն պատուիրանս Տեառն Աստուծոյ եւ զդատաստանս նորա եւ զհրամանս։
Մի՛ երբեք ասասցեն ի հեթանոսս, թէ՝ Ո՞ւր է Աստուած նոցա. այլ յայտնի ինչ լիցի ի վերայ հեթանոսաց առաջի աչաց մերոց, առ ի խնդրել զվրէժ արեանց ծառայից քոց որ հեղաւ։
Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։