ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ՉՈՐՐՈՐԴ 1:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
12 Պատասխանի ետ Եղիա եւ ասէ ցնա. Եթէ այր Աստուծոյ իցեմ, իջցէ հուր յերկնից եւ կերիցէ զքեզ եւ զյիսունս քո։ Եւ էջ հուր Աստուծոյ յերկնից եւ եկեր զնա եւ զյիսունս նորա։
Եւ յաւել եւս արքայ առաքել յիսնապետ երրորդ եւ զյիսունս նորա. եւ ել եկն առ նա յիսնապետն երրորդ, եւ անկաւ ի վերայ ծնգաց իւրոց առաջի Եղիայի եւ աղաչեաց զնա, եւ խօսեցաւ ընդ նմա եւ ասէ. Այրդ Աստուծոյ, պատուեսցի անձն իմ եւ անձինք ծառայից քոց այսոցիկ յիսնիցս առաջի աչաց քոց.
Եւ մինչդեռ նա խօսէր, այլ հրեշտակ եկն առ Յոբ՝ եւ ասէ ցՅոբ. Հուր անկաւ յերկնից եւ այրեաց զհօտսն, եւ զհովիւսն ըստ նմին օրինակի եկեր. ես միայն մնացեալ՝ եկի պատմել քեզ։