10 Եւ խրատ մի յայսմիկ տամ. զի այն իսկ օգտի է ձեզ, որք ոչ միայն զառնելն՝ այլ եւ զկամելն յառաջագոյն սկսայք ի հերուն հետէ։
Փոխ տայ Աստուծոյ՝ որ ողորմի տնանկին, ըստ տրոց նորա հատուսցէ նմա։
Եւ որ արբուսցէ միում ի փոքրկանցս յայսցանէ բաժակ մի ջուր ցուրտ միայն՝ յանուն աշակերտի, ամէն ասեմ ձեզ, ոչ կորուսցէ զվարձս իւր։
եւ ոչ բնաւ խորհել իսկ, թէ լաւ է մեզ զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս, եւ մի՛ ամենայն ազգս կորիցէ։
Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ, լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց, Մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ։
Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ՝ Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն։
Ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ օգուտ է. ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ շինէ։
Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն իւրաքանչիւր ոք ի ձէնջ անձին իւրում գանձեսցէ՝ որ ինչ՝՝ եւ յաջողեսցի։
Ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ օգուտ է. ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ եթէ ես ընդ իշխանութեամբ ուրուք լինիցիմ։
Այլ վասն կուսանաց հրաման ինչ ի Տեառնէ ոչ ունիմ, բայց խրատ տամ որպէս ողորմելոյ ուրուք՝՝ ի Տեառնէ հաւատարիմ լինել։
Բայց երանելի եւս է թէ այնպէս կացցէ ըստ իմում խրատու. ես այսպէս համարիմ թէ եւ յիս իցէ Հոգի Աստուծոյ։
Արդ պարծել ինչ պարտ իցէ, այլ օգնէ ինչ ոչ. բայց եկից ի տեսիլս եւ ի յայտնութիւնս Տեառն։
աղաչել զՏիտոս զի որպէս սկսաւն յառաջագոյն, նոյնպէս եւ կատարեսցէ ի ձեզ եւ զայդ եւս շնորհս։
Ոչ որպէս հրաման տալով ասեմ, այլ վասն այլոց փութոյ, եւ վասն ձերոյ սիրոյ զմտերմութիւնդ փորձեմ։
Զի գիտեմ զյօժարութիւն ձեր, զոր վասն ձեր պարծեցեալ եմ ի մէջ Մակեդոնացւոցն, թէ Աքայեցիքն ի հերուն հետէ պատրաստ են, եւ ձեր նախանձն զբազումս յորդորեաց։
Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն որ յաճախէ ի բան ձեր։
Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք, զի ընդ այնպիսի պատարագս հաճի Աստուած։