ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա, յանդիմանեցից զնա, եւ՝՝ խրատեցից զնա գաւազանաւ արանց եւ տանջանօք որդւոց մարդկան.
Եւ ես ասեմ. Եղիցի, Տէր։ Զի՝՝ կարգեցից զքեզ յորդիս, եւ տաց քեզ զերկիրն ընտիր, ժառանգութիւն անուանի Աստուծոյ ամենակալի՝՝ ազգաց. եւ ասացի թէ՝ Հայր կոչեսցես զիս, եւ ոչ եւս դառնայցես յինէն։
Լալով ելին, եւ մխիթարութեամբ ածից զնոսա՝ հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց ընդ ճանապարհ ուղիղ, եւ մի՛ մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայելի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։