Եւ այսպէս արար հրեշտակաց իշխանաց որք ի Բաբելոնէ առաքեցան առ նա հարցանել վասն նորա եւ՝՝ նշանաց որ եղեն ի վերայ երկրի. եւ եթող զնա Տէր փորձել զնա եւ գիտել թէ զի՞նչ է ի սրտի նորա։
Եւ եթէ ոչ կորուսանիցէք զբնակիչս երկրին յերեսաց ձերոց, եղիցին զոր թողուցուքն ի նոցանէ՝ խոչ յական ձերում եւ նետք ի կողս ձեր, եւ եղիցին ձեզ թշնամիք յերկրին յորում դուք բնակիցէք։
զի մի՛ հպարտանայցէ սիրտ նորա ի վերայ եղբարց իւրոց, զի մի՛ անցանիցէ զպատուիրանօքս յաջ կամ յահեակ. զի երկայնակեաց լիցի յիշխանութեան իւրում ինքն եւ որդիք իւր ի մէջ որդւոցն Իսրայելի։
Եւ ասացի թէ Ոչ յաւելից փոխել զժողովուրդն զոր յաւելի սատակել, եւ ոչ՝՝ բարձից զնոսա յերեսաց ձերոց. եւ եղիցին ձեզ ի վտանգս, եւ դիք նոցա եղիցին ձեզ ի գայթակղութիւն։