Եւ յարուցից ինձ քահանայ հաւատարիմ, որ զամենայն ինչ որ ի սրտի իմում եւ յանձին իմում արասցէ. եւ շինեցից նմա տուն հաւատարիմ, եւ շրջեսցի առաջի օծելոյ իմոյ զամենայն աւուրս։
Եւ եղիցի ամենայն որ մնայցէ ի տան քում, եկեսցէ երկիր պագանել նմա դանգի միոջ արծաթոյ եւ նկանակի միոյ հացի, եւ ասիցէ. Ընկեա զիս ի տեղի մի քահանայութեան քո՝՝, զի կերայց հաց։
Եւ յաւել Տէր գուշակել ի Սելով, թէ՝՝ յայտնեցաւ Տէր Սամուելի ի Սելով ըստ բանին Տեառն. եւ հաւատարիմ եղեւ Սամուէլ լինել ի մարգարէ Տեառն յամենայն Իսրայելի ի ծագաց երկրին մինչեւ ի ծագս։ Եւ Հեղի ծերացեալ էր յոյժ, եւ որդիք նորա երթային երթալով՝ եւ չար էր ճանապարհ նոցա։՝՝