Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց եւ ի վերայ ամենայն բլրոց եւ ի ծակուց վիմաց։
Ահա յաւուր յայսմիկ տեսին աչք քո, ո՛րպէս մատնեաց զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ յայրի անդ, եւ ոչ կամեցայ սպանանել՝՝ զքեզ. եւ խնայեցի ի քեզ, եւ ասացի թէ՝ Ոչ ձգեցից զձեռն իմ ի տէր իմ. զի օծեալ Տեառն է նա։
Եւ ոչ յարիցէ՝՝ մարդ հալածել զքեզ, եւ խնդրել զանձն քո. եւ եղիցի անձն տեառն իմոյ ծրարեալ ի ծրարի կենաց Տեառն Աստուծոյ՝՝, եւ զանձն թշնամեաց քոց պարսաքարեսցես ի մէջ պարսատկաց։