ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 25:8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
8 Հարց ցմանկտիդ քո եւ պատմեսցեն քեզ, եւ գտցեն մանկունքդ շնորհս առաջի աչաց քոց, զի ի բարի աւուր եկին. արդ տացես որչափ ինչ եւ գտցէ ձեռն քո ծառայից քոց, եւ որդւոյ քում Դաւթի։
Ահա յաւուր յայսմիկ տեսին աչք քո, ո՛րպէս մատնեաց զքեզ Տէր այսօր ի ձեռս իմ յայրի անդ, եւ ոչ կամեցայ սպանանել՝՝ զքեզ. եւ խնայեցի ի քեզ, եւ ասացի թէ՝ Ոչ ձգեցից զձեռն իմ ի տէր իմ. զի օծեալ Տեառն է նա։
Եւ յաւել Տէր միւս անգամ կոչել, եւ ասէ. Սամուէլ, Սամուէլ՝՝։ Եւ յարեաւ Սամուէլ չոգաւ առ Հեղի երկրորդ անգամ՝՝ եւ ասէ. Աւասիկ եմ, զի կոչեցեր զիս։ Եւ ասէ. Ոչ կոչեցի զքեզ, որդեակ իմ, դարձիր անդրէն եւ ննջեա։