ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ 25:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
3 Եւ անուն նորա Նաբաղ, եւ անուն կնոջ նորա Աբիգեա. եւ կին նորա առատ իմաստութեամբ եւ գեղեցիկ տեսլեամբ յոյժ. եւ այրն խիստ եւ չար խորհրդովք եւ այր շնաբարոյ։
Եւ արդ գիտասցես եւ տեսցես զինչ գործեսցես. զի վճարեալ է չարութիւն ի վերայ տեառն մերոյ, եւ ի վերայ ամենայն տան նորա. եւ նա այր ժանտ է, եւ ոչ գոյ խօսել ընդ նմա։
Մի՛ դիցէ տէր իմ զսիրտ իւր ի վերայ առն ժանտի Նաբաղայ. զի ըստ անուան նորա եւ ինքն է. Նաբաղ անուն նորա, եւ անզգամութիւն ընդ նմա. եւ ես աղախին քո ոչ տեսի զմանկունս քո զոր առաքեցեր։